Ջեյմի Ռասկինը կմիանա Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկայի հայկական համագումարը ողջունել է Մերիլենդը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինի որոշումը միանալու Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեմոկրատ կոնգրեսականը հայտարարել է հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«Մենք ողջունում ենք հայկական խնդիրների նկատմամբ կոնգրեսական Ռասկինի ցուցաբերած աջակցությունը և պատրաստ ենք աշխատել նրա ու իր գործընկերների հետ»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցչ Մարիամ Խալոյանը:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախումբը ստեղծվել է 1995թ. և ընդգրկում է ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականներ ու սենատորներ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



