Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գոռ Հակոբյանի ու կնոջ ամուսնության 6–ամյակը, սիրո խոստովանությունը և երջանկության բանաձևը

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է

«Ֆուլ հաուս»–ի դերասան Գոռ Հակոբյանը և իր կինը` Հրանուշ Մնոյանը,  արդեն 12 տարի է՝ միասին են, 6 տարի` ամուսնացած։ Օրերս զույգը նշել է ամուսնության 6 ամյակը, թեև այս առիթը հատուկ չեն նշել։ Tert.am Life–ը Գոռ Հակոբյանի հետ զրուցել է ամուսնական  կյանքի մասին։

 Ծանոթացել ենք Գյումրիի միջնակարգ դպրոցներից մեկում

 2004 թվականն էր, երբ Հրանուշը Ռուսաստանից վերադարձավ Հայաստան։ Նրան տեսել եմ դպրոցում և սիրահարվել։ Այդ ժամանակ նա 16 տարեկան էր, ես`17։ 

7 տարի ընկերություն արեցինք, հետո կատարեցինք մեր կյանքի կարևոր քայլերը` նշանվեցինք ու ամուսնացանք։

 Սիրո խոստովանությունն արել եմ Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ համերգի էի

 2005 թվականի ապրիլի 1–ն էր։ Նրան տարա թատրոնի գրիմանոց և հենց այնտեղ ասացի, որ սիրում եմ իրեն ու միայն իրեն եմ տեսնում իմ կողքին։ Այդ պահն այնքան ռոմանտիկ էր։ Մոռացել էինք, որ այդ օրը խաբելու օրն է։ Այդ ժամանակվանից սկսած միասին ենք մինչև օրս։ Բայց նշանվելու կամ ամուսնության հատուկ առաջարկ չեմ արել։ Մենք իրար հետ ենք մեծացել։ Միշտ միասին էինք որոշումներ կայացնում։ Բացառություն չէին մեր նշանվելն ու ամուսնությունը։ Ամեն ինչ միասին ենք մտածել, կազմակերպել։

 Չստացվեց տոնել մեր օրը

 Ամեն տարի փետրվարի 26–ին նշում ենք մեր ամուսնության օրը։ Այս տարի չստացվեց, քանի որ  նկարահանումների էի։ Ամեն դեպքում հասցրել եմ ուշ երեկոյան ծաղիկներով գնալ տուն գնալ։ Կարծում եմ՝ մոտ օրերս անպայման կտոնենք անուսնության 6–ամյակը։

 Ինչպես բոլոր զույգերի մոտ, մեզ մոտ էլ եղել են վեճեր

 Մեր պլյուսն այն է, որ մենք միասին ենք մեծացել։ Ինքը սովորել է իմ վատ բնավորությանը, ես էլ` իր։ Իրար լավ ենք հասկացել։ Հիմա էլ են լինում վեճեր` արդեն ընտանեկան։ Երբ երեխայի վրա ջղայնանում է, փորձում եմ սաստել, և հակառակը՝ ինքն է սաստում, երբ ես եմ ջղայնանում։

 Զավեշտալի դեպքեր շատ ենք ունեցել

 Հիշում եմ, երբ Դուբայում խանութներով պտտվում էինք, ինքը որոշեց, որ անկողնային պարագաներ պետք է գնի։ Վաճառողը մեզ հարցրեց` ինչ լեզվով եք խոսում, չգիտեմ ինչու ասացի անգլերեն։ Ամենազավեշտալի պահն այն էր, որ Հրուշն ամբողջ խանութը քանդել էր տալիս, որ իր ուզածը գտնի։ Ես էլ մի կերպ թարգմանում էի։ Ամբողջը հերթով նայում էր վերջում ասաց, հարցրու՝ սա քորքոտվում է, թե չէ։ Նայեցի, ասում եմ՝ մի կերպ եմ թարգմանում, հիմա որտեղից գտնեմ այդ բառի անգլերեն տարբերակը։) Այդ դեպքը շատ է տպավորվել։

 Հրուշն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է

 Նա շատ ուրախ, դրական, լավ ընկեր է։ Միշտ օգնում է ինձ իր խորհուրդներով։ Երբ ինչ–որ բան եմ ձեռնարկում, միշտ հաշվի եմ առնում իր կարծիքը։ Բայց լինում են դեպքեր, որ հաշվի չեմ առնում։ Առանց իրեն չեմ կարող պատկերացնել ինձ։ Մեզ մոտ մի սահման կա, եթե 10 օր իրար չենք տեսնում, երկուսիս մոտ էլ պանիկա է սկսվում։ Մենք սովոր չենք ապրել առանց իրար։ Դա է պատճառը, որ երբ երկար ժամանակով ինչ–որ տեղ եմ մեկնում, նա և երեխաներս ինձ հետ են լինում։

 Հրուշն ինձ փոխել է, ես իրեն՝ ոչ

 Նա ինձ դարձրել է տունն ավելի սիրող, ընտանիքը սիրող, երեխաներին սիրող մարդ։ Ես իրեն չեմ փոխել։

 Ինձ համարում եմ երջանիկ մարդ, ամուսին, հայր

 Իմ երջանկության բանաձևն այն է, որ ունեմ լիարժեք ընտանիք։ Փառք Աստծո, բոլորն առողջ են, մեկը մյուսին սիրում են։ Կոնֆլիկտներ չկան, եթե փոքր վեճեր էլ լինում են, ապա կենցաղային։

 Պլանավորում ենք աղջիկ էլ ունենալ

 Երկուսս էլ դեմ չենք թեկուզ 10 տղա ունենալ, բայց ուզում ենք, անպայման, աղջիկ էլ ունենալ։

Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու