Ադրբեջանի «Շեհիդների ծառուղում» այլևս տեղ չկա. սպանված զինվորը թաղվել է սովորական գերեզմանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում փետրվարի 25-ին ադրբեջանական կողմի հարձակման փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինվոր Զաքիր Ջաֆարովին թույլ չեն տվել թաղել «Շեհիդների ծառուղում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Զինվորի հայրը ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է, որ Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչն իրեն ասել է, որ «Շեհիդների ծառուղին փակ է և այնտեղ այլևս տեղ չկա»:
Զինվորին հողին են հանձնել սովորական գյուղական գերեզմանոցում, ինչն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը: «Դա անարգանք է շեհիդի հիշատակին, որն իր կյանքը տվել է հանուն հայրենիքի: Շրջանային իշխանությունների պահվածքը զայրացնող է»,- Turan-ին ասել է իրավապաշտպան Էլշան Հասանովը:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



