Ի՞նչն է խթանում մարդու հիշողությունը
ՖՈՏՈԳիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են հիշողությունների արագ շարժիչ մեխանիզմ: Գիտնականները հայտնում են, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված՝ գործողության սկզբունքի մեխանիզմը համակարգչային ալգորիթմ է հիշեցնում: Նրանք գործընթացն անվանել են մտավոր կոմպրեսիա:
Ըստ գիտնականների՝ մարդու ուղեղը ո՛չ միայն սեղմում է տեղեկությունը՝ համակարգչում ֆայլերը սեղմելու նման, այլև կիրառում է հիշողությունների արագ շարժի յուրահատուկ ռեժիմ: Այն մարդուն օգնում է ո՛չ միայն վայրկենաբար հիշել տեղի ունեցած դեպքը, այլև ապագան տեսնել:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեխանիզմը կարգավորում է ե՛ւ հիշողությունը, ե՛ւ երևակայությունը: Ուղեղն այն կիրառում է ապագա իրադարձությունները ծրագրելիս: Հետազոտողները պարզել են, որ մտավոր կոմպրեսիայի գործընթացը տեղի է ունենում ուղեղային ռիթմերի ազդեցության շնորհիվ:
Մասնագետները պնդում են, որ դրանց խախտումն առաջացնում է հոգեկան շատ հիվանդություններ, օրինակ՝ շիզոֆրենիա: Հետազոտության հեղինակները պնդում են, որ բացահայտումը կօգնի բարձրացնել այդպիսի հիվանդների բուժման արդյունավետությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: