Ավստրիայի կառավարության կայքերի վրա հաքերային հարձակման հեղինակն ամերիկաբնակ թուրք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրիայի հեղինակավոր պարբերականներից մեկը` Kurier-ը, հայտնել է, որ երկրի կառավարության և պաշտոնյաների կայքերի վրա իրականացված հարձակումների հետևում կանգնած է թուրք հաքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Kurier պարբերականի տվյալներով` Ավստրիայի զինված ուժերի հետախուզական գրասենյակն ուսումնասիրություն է իրականացրել, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ հաքերային հարձակումներն իրականացրել է Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգում բնակվող, Ասլան Ա. անունով մի թուրք:
Տեղեկությունն ամերիկյան Associated Press գործակալությանը հաստատել են Ավստրիայի հետախուզական ծառայությունները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



