Հարյուրամյա շամպայնը վաճառել են 116 հազար դոլարով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆSotheby's աճուրդների տունը Նյու Յորքում վաճառել Է մեկ շիշ Krug ֆրանսիական շամպայն, որն արտադրվել Է 1915 թվականին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Parisien-ին, դրա դիմաց ավելի քան 116 հազար դոլար են տվել:
Բացի վաճառված շշից, աշխարհում 1915 թվականի Krug Private Cuvee-ի ընդամենը երեք օրինակ Է մնացել:
Գնորդի անունը չի նշվում:
Մինչ օրս արժեքի ռեկորդը պատկանում Էր 1841 թվականի արտադրության Veuve Clicquot-ին (Կլիկո այրին»), 2008 թվականի աճուրդում այն ձեռք են բերել 43 հազար դոլարով:
Krug ապրանքանիշը պատկանում Է LVMH (Louis Vuitton-Moet Hennessy) ընկերությանը: Շամպայնն արտադրվում Է 1843 թվականից: Արտադրվող խմիչքների հիմնական ծավալը (տարեկան արտադրվում Է շուրջ կես միլիոն շիշ) արտահանվում Է Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ եւ Շվեյցարիա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



