Առողջապահության համակարգը համալրվելու է շտապ բուժօգնության նոր մեքենաներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարարությունը համակարգը կհամալրվի շտապ բժշկական օգնության 10 նոր մեքենաներով: «Հայաստանի շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելու անհրաժեշտություն կա: Այս խնդիրը լուծելու համար նախատեսվում է ձեռք բերել 10 հատ արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության մեքենա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ գործընթացն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում անհրաժեշտ է հատկացնել 150 միլիոն դրամ՝ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Կառավարությունը հաստատեց առողջապահության նախարարի ներկայացրած նախագիծը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



