Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայացավ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի փակ ցուցադրությունը. BlogNews.am-ի ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է

Այսօր՝ կեսօրին, «Կինո պարկ» կինոթատրոնում կայացավ HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանք հանդիսացող «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան: Օրեր առաջ  BlogNews.am-ը զրուցել էր ֆիլմի համապրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանի հետ ու մանրամասներ պարզել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի, ստեղծման պատմության մասին: 

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան, ռեժիսորն է ֆրանսաբնակ Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորը ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանն է, սաունդթրեքի հեղինակը՝ Տիգրան Համասյանը, իսկ ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանն էլ ստեղծել է ֆիլմի սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը: Իսկ ահա ֆիլմի պրոդյուսերները ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը (Agat films) և Հրաչյա Քեշիշյանն են (HK productions):

Black comedy ժանրի մեջ նկարահանված 1ժամ 44 րոպե տևողությամբ ֆիլմի հիմքում ընկած է պատանի երաժիշտ-կլարնետիստ Ալիկի կյանքի այն հատվածը, երբ նվագախումբը, որը կրում է Արցախյան գոյամարտում զոհված Ալիկի բժիշկ-ծնողների անունը, բարդ կացության մեջ է հայտնվում ֆինանսների բացակայության պատճառով, որովհետև նվագախմբի գործարար հովանավորին սպանում են:

Նվագախումբը հիմնել և ղեկավարում է Ալիկի պապը՝  հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը, ով առողջական խնդիրներ ունի և նվագախմբի լինել-չլինելու հարցը նաև ինչ-որ տեղ Ալիկի պապիկի լինել-չլինելուն է առնչվում, քանի որ մեծն երաժիշտը ապրում է հենց իր աշխատանքով: Ու չնայած բարդ իավիճակին՝ Ալիկը չի կորցնում հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու, և նվագախումբը փրկվելու է: Ու պատկերացրեք՝ Ալիկը չի սխալվում, որովհետև հենց այդ ժամանակ էլ պատահական հանգամանքների բերումով Ալիկի մոտ է հայտնվում ոմն «Վիրտուոզի» պատկանող մի հեռախոս, որը զանգեր է ստանում միայն մեկ օգտատերից: Շուտով Ալիկը խոշոր կանխավճարի դիմաց ստանում է խոշոր տրամաչափի մի ատրճանակ ու սպանության պատվեր: Գումարից Ալիկը հրաժարվել չի կարող, որովհետև այն լիովին բավարար է նվագախումբը փրկելու համար, սակայն առաջադրանք էլ գլուխ բերել Ալիկը չի կարող, որովհետև կյանքում երբեք ոչ մի զենքից չի կրակել: Ահա այս բարդ ու խճճված իրավիճակում էլ Ալիկը հանդիպում է իր կյանքի մեծ սիրուն, հանուն որի նա պատրաստ է ամեն ծայրահեղության՝ անգամ մարդասպանության:

Շարունակությունը՝ այստեղ

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը