Տեխասում բացվում Է Ջորջ Բուշ Կրտսերի նկարների ցուցահանդեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն զբաղվում Է նկարչությամբ, նրա գործերը կարելի Է տեսնել մարտի 2-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում բացվող ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Ցուցահանդեսում կներկայացվեն ամերիկացի այն վետերանների մոտավորապես հարյուր դիմանկարներ, որոնց հետ Բուշն անձամբ ծանոթացել Է 2009 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
Հաղորդագրություններում նշվում Է, որ այն բոլոր վետերանները, որոնց դիմանկարները պատկերել Է ԱՄՆ-ի նախկին նախագահը, վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել Իրաքում եւ Աֆղանստանում Բուշի նախաձեռնած ռազմարշավների ընթացքում:
Նախկին նախագահի գործերը Տեխասում Բուշի նախագահական կենտրոնում հանրության համար մատչելի կլինեն մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



