Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել. գյուղերից մեկում տներ են փլուզվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ գավառում մարտի 2-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ գյուղերում փլուզումներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին հաջորդել են 4,2 և 4,4 բալ ուժգնությամբ հետցնցումները: Մարդկային կորուստներ չեն գրանցվել:
Աղթամար գյուղի գյուղապետ Նեջմեթին Օզթյուրը CNN Turk-ի ուղիղ եթերում հայտնել է, որ իրենց գյուղի կեսը փլուզվել է: «Մեր գյուղում 30 տուն կա: Առնվազն 15-ը փլուզվել են: Երեք մարդ վիրավոր է »,- հայտնել է նա:
Երկրակեղևի ցնցումները զգացվել են նաև Դիարբեքիրում և Գազիանթեփում:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



