Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: 

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը նաև մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջև, տվել համապատասխան ցուցումներ:

«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն: Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, և արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր և ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը խոսել է նաև դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին՝ նշելով, որ այդ աշխատանքը հաճախ իրականացվում է փակ դռների հետևում, սակայն անգամ ամենագաղտնի բանակցություններն ունենում են հրապարակային դրսևորումներ, արդյունքներ և հետևանքներ: «Պահպանելով այս աշխատանքի բնույթից բխող գաղտնապահությունը՝ Հայաստանի դիվանագիտությունը միևնույն ժամանակ պետք է լինի ըմբռնելի մեր հասարակության համար: Ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունն անհրաժեշտ է հետևողականորեն ներկայացնել հանրությանը՝ առանց երկնչելու հնարավոր քննադատությունից: Ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի և այդպիսով վստահություն կներշնչի նաև հանրությանը»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն: 

«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»: 

Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օրակարգ, Հանրապետության Նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին:

«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»: 

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացնելու որոշումը՝ Հանրապետության Նախագահը դա նախաձեռնողական դիվանագիտության արդյունք, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ ութ տասնյակից ավելի պետությունների վստահության և համերաշխության դրսևորում է որակել։ 

«Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ և ձեր ջանքերով կանենք հնարավորը՝ այդ միջոցառումն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու և դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացուցչական միջոցառումներից մեկը: Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այն հիանալի հնարավորություն կընձեռի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը՝ տնտեսական դիվանագիտությունը, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագետների խնդիրն է համարել առավել ակտիվացնել ջանքերն արտերկրում Հայաստանի ներդրումային գրավչության և համեմատական առավելությունների ճիշտ ներկայացման, համապատասխան գործարար շրջանակներին հնարավոր բիզնես նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Հայաստանում արտադրված ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացումը՝ ակնկալելով ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ «Վերջին շրջանում որոշ երկրների հետ ազատականացրել կամ զգալիորեն դյուրացրել ենք արտոնագրային ռեժիմը։ Սա պետք է որ իր դրական ազդեցությունն ունենա այս ոլորտի զարգացման վրա։ Դեսպաններից ակնկալում ենք կոնկրետ և չափելի աշխատանք: Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք հատուկ հաստիք սահմանեցինք, փոխնախարարի պարտականություններն այս ուղղությամբ հստակեցրեցինք և ակնկալում ենք, որ նախ տնտեսական ակտիվության որոշակի չափանիշներ կհաստատվեն դեսպանների համար և ապա՝ գոնե ամեն տարի մենք կամփոփենք, կտեսնենք, թե կոնկրետ ին՞չ է կատարվել և ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը: 

Ելույթի ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ, ի վերջո, հանդիպման բոլոր մասնակիցների մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, և արտերկրում Հայաստանի քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը՝ բոլոր ծառայություններով և հնարավորություններով։ Եվ ձեր առաջնային խնդիրներից է նաև արտերկրում մեր ժողովրդի ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների սատարումը։  

Առհասարակ, պետք է համախմբված աշխատելու մշակույթն ամրապնդենք մեր մեջ և նպաստենք յուրաքանչյուրիս առջև դրված խնդիրների լուծմանը, որովհետև Հայաստանի շենացմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը շատ պարզ պատճառով՝ Հայաստանը մեր Հայրենիքն է: Մենք այլ Հայրենիք չունենք, և ա՛յս Հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները: Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի: Ով այս բանաձևը չի ընկալում, նա մնում է պատմության կեռմաններում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 
 

 

Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա Սողոմոնյան