Զիմբաբվեում ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 200 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիմբաբվեում առնվազն 246 մարդ է զոհվել ու եւս 2000-ն էլ անօթեւան մնացել ուժեղ ջրհեղեղների հետեւանքով, հայտնում է «ՍԻնհուան»։
Զիմբաբվեի հասարակական գործերի ու բնակարանաշինության նախարար Սեյվիոր Կուսուկուվերեն օգնություն է խնդրել միջազգային համայնքից ու մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Երկրի կառավարությունը ազգային աղետ է անվանել Զիմբաբվեի հարավում գրանցված ջրհեղեղները։
Ջրհեղեղների պատճառը նորման գերազանցող տեղումներն են եղել։ Ակնկալվում է, որ անձրեւները շարունակվելու են մինչեւ մարտի վերջ։
Նախարարի խոսքով ջրհեղեղներից տուժել է 2579 տուն, 74 դպրոց ու հինգ բուժհաստատություն։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



