Ստոկհոլմում պայթյունի վտանգի պատճառով տարհանվել են Thai Airways-ի չվերթի ուղևորները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտոկհոլմի Արլանդա օդանավակայանում գիշերը Փհուկետ թռիչքից առաջ տարհանվել է Thai Airways ավիաընկերության ինքնաթիռի 300 ուղևոր՝ ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին հաղորդագրության պատճառով: Ոստիկանությունը շրջափակել է օդանավակայանի մի հատվածը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SVT հեռուստաալիքին:
«Մենք ստացել ենք չվերթներից մեկի վերաբերյալ վտանգի մասին տեղեկություններ: Խոսքը հեռախոսազանգի մասին է, բայց մեզ չեն զանգել: Մենք դա ընդունել ենք որպես լուրջ սպառնալիք»,- նշել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սվեն-Էրիկ Ուլսոնը:
Ինքնաթիռը տեղափոխվել է անվտանգ վայր: Ինքնաթիռում այժմ աշխատում են սակրավորները:
Օդանավակայանի ղեկավարության հաղորդմամբ՝ մնացած բոլոր թռիչքներն իրականացվում են չվացուցակի համաձայն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



