Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գայա Արզումանյանը՝ Սևակ Խանաղյանի հետ համատեղ տեսահոլովակի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է

Երգչուհի Գայա Արզումանյանը եւ ուկրաինական «X-Factor» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանը համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի մանրամասների մասին Գայան պատմել է Life.panorama.am-ին.

«Կարծում եմ, շատերին գաղտնիք չէ, որ ես ու արդեն իմ լավ ընկեր Սեւակ Խանաղյանը պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել մեր առաջին համագործակցությունը»,- նշեց արցախցի երգչուհին: 

 Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել Գայայի եւ Սեւակի համագործակցությունը, երգչուհին պատմեց.

«Մտահղացումը իմ պրոդուսերինն էր՝ Արայիկ Գաբաջյանինը: Երբ մի քանի ամիս առաջ համացանցում նոր-նոր էր հայտնվել Սեւակի մասնակցությամբ ուկրաինական «X-Factor»-ի տեսանյութերը, մի օր ինքս առաջարկեցի պրոդյուսերիս, որպեսզի փոքրիկ համերգային ծրագրով հրավիրենք Սեւակին այն ռեստորանային համալիր, ուր նաեւ ես եմ աշխատում: Իսկ երբ Արայիկը դիտեց Սեւակի տեսանյութերը, շատ ոգեւորվեց եւ անմիջապես հենց նույն օրը գտավ նրան, կապ հաստատեց ու պայմանավորվեց համերգի համար: Չանցած մի քանի օր, պրոդյուսերս առաջարկեց զուգերգ կատարենք, ես էլ ասացի՝ ինչու ոչ, դրան հաջորդող քայլն էլ եղավ Սեւակին առաջարկելը: Սեւակը, երբ լսել էր իմ ձայնը, միանգամից համաձայնվել էր: Սկսեցինք երաժշտությունը փնտրել, մի քանի երգահանների լսեցինք, սակայն վերջում ընտրվեց այն տարբերակը, որը ունենք, իսկ բառերի հարցում միանշանակ էր՝ վստահեցինք Ավետ Բարսեղյանին»:

Խոսելով «Այայի երկիր Արցախ» երգից, Գայան նշեց.

«Երգի թեմայի շուրջ շատ չմտածեցինք, քանի որ կար միտք՝ անել այնպիսի գործ, որ նվիրվի 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Սակայն Ավետը գրեց այնպիսի բառեր, որը ավելի ուժ կտար մեր մարտիկներին ու այն բոլոր հայերին, ովքեր իսկապես հասկանում են հայ լինելու կարեւորությունն ու Արցախն  իրենցն են համարում»:

Անդրադառնալով տեսահոլովակին, որի պրեմիերան կկայանա մարտի կեսին, Գայա Արզումանյանը նկատեց, որ ընդամենը մի քանի ժամում է տեսահոլովակը նկարահանվել.

«Տեսահոլովակի գաղափարը միանգամից եկավ: Իսկ նախապատրաստական աշխատանքները մի քանի օր է եղել, նույնիսկ կարելի է ասել՝ մի քանի ժամ: Քանի որ երգը շատ ազդեցիկ է, ուստի չուզեցինք տեսահոլովակը շատ ակցենտավորել: Ողջ գաղափարը  Արայիկ Գաբաջյանինն էր, ով նաեւ ռեժիսորի պարտականությունը ստանձնեց, օպերատրը Սուրեն Թադեւոսյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է մի քանի ժամում, քանի որ Սեւակը չեր կարող շատ մնալ»,- ավելացրեց երգչուհին:

Գայա Արզումանյանի խոսքով՝ Սեւակ Խանաղյանի հետ սա դեռ առաջին համագործակցությունն է, բայց ոչ վերջինը.

«Դեռ առաջին համագործակցությունն է, իսկ ապագա ծրագրերի մասին դեռեւս փակագծերը չեմ բացի»,- ավարտեց երգչուհին:

Գիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը