Թոմ Հենքսը սուրճի մեքենա Է նվիրել Սպիտակ տան լրագրողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի դերասան Թոմ Հենքսն Սպիտակ տանն աշխատող լրագրողներին սուրճի մեքենա Է ուղարկել՝ քաջալերական գրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Սպիտակ տան մամուլի կորպուսին: Շարունակե՛ք պայքարը հանուն ճշմարտության, արդարության եւ ամերիկյան ուղու: Հատկապես հանուն ճշմարտության»,- ասված Է Հենքսի գրության մեջ, որը տպված Է գրամեքենայով:
Սուրճի մեքենայի եւ գրության լուսանկարները հայտնվել են ամերիկացի մի քանի լրագրողների Twitter-ում, որոնք դերասանին շնորհակալություն են հայտնել աջակցության համար:
2004 թվականին Հենքս արդեն համանման նվեր Է ուղարկել լրագրողներին: Նա պարզաբանել Է, որ դա արել Է, երբ իմացել Է, որ ԶԼՄ-ների՝ Սպիտակ տանն աշխատող լրագրողները սուրճ են խմում ավտոմատից:
«Հուսով եմ, որ այս մեքենան նորությունների 24-ժամյա ցիկլը փոքր-ինչ ավելի հաճելի կդարձնի»,- այն ժամանակ հայտարարել Էր դերասանը:

1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



