Ձեռքերը լվանալն ազատում է սթրեսից և անինքնավստահությունից. Գիտնականներ
ՖՈՏՈՄարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ձեռքերը լվանալն օգնում է միայն խուսափել բակտերիաների բազմացումից, և որպես հետևանք՝ վարակներից:
Չէ՞ որ կեղտոտ ձեռքերի միջոցով են մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ (աղիքային վարակիչ հիվանդություններ, հեպատիտ Ա, ճիճվային հիվանդություններ, գրիպ և այլն):
Սակայն վերջերս գերմանացի գիտնականները այդ գործողության մեկ այլ օգտակար հատկություն են հայտնաբերել՝ կատարելով մի շարք ուսումնասիորթյուններ:
Նրանց հաջողվել է պարզել, որ ձեռքերը լվանալը մեծացնում է լավատեսությունը և ինքնավստահությունը, ինչպես նաև օգնում է ազատվել տհաճ զգացողություններից: Բացի դա ձեռքերի սովորական լվանալը կարող է հանգստացնել մարդուն և մաքրել օրվա ընթացքում հավաքված բացասական էներգիան:
Ուսումնասիրության ընթացքում հրավիրված կամավորներին առաջադրանք են տվել, որի կատարումը գրեթե անհնար է եղել: Հարցումները ցույց են տվել, որ ձեռքերը լվացած խմբի անդամները վստահ են եղել և պատրաստակամորեն են մոտեցել առաջադրանքին և հաղթահարելայն:
Իսկ ահա այն խմբում, որտեղ ձեռքերը չեն լվացել, առաջադրանքը լուծելու ցանկություն անգամ չեն ունեցել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: