Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վատ եմ զգում, որ իմ պատճառով Միքայել Պողոսյանի անվան կողքին բիծ կարող է հայտնվել. Աննա Հարությունյանն՝ իր և դերասանի սիրավեպի լուրերի մասին

ԼԱՅՖ

 Asekose.am-ը գրում է.

Օրեր առաջ համացանցում քննարկումների մեծ ալիք էին բարձրացրել այն լուրերը, թե իբրև դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսել է Միքայել Պողոսյանը՝ հերքելով այդ ամենն ու նշել, որ եթե իրեն  տեսնում են որևէ  դերասանուհու հետ, դա դեռ ոչինչ չի նշանակում: «Մենք ընկերներ ենք և այժմ էլ աշխատում ենք նոր սցենարի վրա: Պետք է նշեմ, որ իմ  նախորդ «Լորիկ» ֆիլմի խմբագիրը կրկին Աննան էր, որը հետաարտադրական փուլում է»,- ասել է դերասանը:

Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհի Աննա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ սովորաբար չի պատասխանում անձնական հարցերի, սակայն այս դեպքը բոլորովին այլ է.

«Այս անգամ ես պարտավոր եմ մեկնաբանություն տալ, քանի որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, ով հարգված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի հայության շրջանում: Ես պատիվ ունեմ ասելու, որ նա իմ ավագ ընկերն է: Շատ վատ եմ զգում, որ իմ պատճառով այդ մարդու անվան կողքին կարող է թեկուզ փոքրիկ բիծ հայտնվել: Այս ամենն ինձ համար շատ ցավալի է»:

Այն հարցին` արդյո՞ք իրենց կարծիքով` սա ինչ-որ մեկի կողմից պատվիրված հոդված էր, Աննան ասաց, որ կյանքում որևէ մեկին վատություն չի արել, այդ պատճառով էլ չի կարծում, որ սա ինչ-որ մեկի պատվերն է:

«Ես փորձում եմ իմ կյանքն ապրել այնպես, որպեսզի ինձ համար ամենակարևոր աստվածաշնչյան խորհուրդը պահպանեմ, այն է՝ դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես  կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Ես չեմ կարծում, որ իմ կյանքի ընթացքում ես որևէ մեկին վատություն եմ արել, այն էլ` մտադրված: Այդ իսկ պատճառով էլ չեմ պատկերացնում, որ որևէ մեկը մտադրված վարկաբեկում է ինձ: Ես կարդացել եմ այդ նյութի տակ արված բոլոր մեկնաբանությունները, և բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը, ովքեր ծանոթ են եղել իմ գործունեությանն ու  ինչ-որ չափով պատկերացում ունեն իմ մասին, ոչ մի տհաճ մեկնաբանություն չեն գրել, հակառակը` պաշտպանել են, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ինչպես արդեն նշեցի, Միքայել Պողոսյանն իմ ավագ ընկերն է, ումից ես սովորում եմ, և ում հետ ամեն վայրկյան շփվելը իմ կրթության ու կարդացած գրքերի համագումարն է: Ես երիտասարդ եմ, և եթե ինձ վատաբանեին, ես կփորձեի փնտրել պատճառն իմ մեջ, բայց և լռությամբ կպատասխանեի, սակայն այս դեպքում ես չեմ կարող լռել, որովհետև մենք գործ ունենք մի մարդու հետ, որի հարգված ու սիրված լինելու մասին ես չպետք է խոսեմ: Միշտ էլ ասել եմ, որ ճշմարտությունը ապացույցների կարիք չունի: Ինչպե՞ս կարող ես լցնել բաժակը, եթե այն արդեն լիքն է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ծով համբերություն ունեմ և բնավ էլ չեմ չարանում այս ամենից, սակայն կարծում եմ, որ մեր երկրում կան ավելի կարևոր հարցեր, քան նրանք, ովքեր բարձրացվում են, օրինակ` գործազրկությունը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Աննա Հարությունյանը:

Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում