Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրաչուհի Ութմազյանը նորություն ունի

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է.

Երեկ կայացավ «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան, որում իր դերակատարումն ունի նաև  հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը։ Tert.am Life–ը Հրաչուհու հետ խոսել է դեբյուտային ֆիլմի մասին։ Պարզվում է՝ կինոյում խաղալու ցանկություն նա վաղուց ուներ, պարզապես սպասում էր հարմար առաջարկի։

2015 թվականին հաղորդավարուհին, ի վերջո, ստացել է իրեն հետաքրքրող առաջարկ։ «Կինոն ինձ համար շատ հետաքրքիր մի ասպարեզ էր։ Երևի, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սիրում եմ ինձ փորձել տարբեր ոլորտներում,– ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ ֆիլմում մարմնավորում է ջութակահարուհու։ –Ես առաջին ջութակի դերն էի խաղում։ Ինձ շատ օգնեց այն փաստը, որ 9 տարի ջութակ եմ նվագել և տիրապետում էի նրբություններին»։

Հայտնի մարդկանցից շատերը չեն համաձայնում երկրորդական դերերի՝ անկախ նրանից տվյալ ոլորտում փորձառո՞ւ են, թե՞ ոչ՝ դա համարելով պատվի հարց։ Հրաչուհին նշեց, որ ինքը նման բարդույթներ չունի. թեև խաղացել է թատրոնում, կինոյում սա դեբյուտ էր։

«Դերերը փոքր չեն լինում։ Թեև հեռուստատեսային տարբեր նախագծերում դերակատարումներ ունեցել էի, իմ առաջին փորձն էր՝ խաղալ այսպիսի լուրջ ֆիլմում։ Այսպիսի պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելը մեծ պատասխանատվություն էր։ Ես այդքան համարձակ չեմ՝ համարելու, որ կկարողանայի առաջին անգամից հաջողել գլխավոր դերը։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ դերը համապատասխանում է քեզ և հետաքրքիր լինի»,– ասաց Հրաչուհին։

Հրաչուհին ընդգծեց, որ աշխատանքային շատ լավ թիմ են ունեցել։ «Թե՛ հայկական «HK productions»–ի, թե՛ ֆրանսիական «Agat Films»–ի կողմից ֆանտաստիկ խումբ էր հավաքվել։ Յուրաքանչյուրն իր գործի վարպետն էր։ Նկարահանման հրապարակում այնքան հաճելի մթնոլորտ էր, որ անգամ առավոտյան ժամը 3–ից մինչև հաջորդ առավոտյան ժամը 8–ը տևած նկարահանումներն աննկատ էին անցնում։ Անձամբ ես չեմ հասկացել՝ ինչպես անցավ  ժամանակը, այնքան հոգատար ու լավ խումբ էր հավաքված»,– ասաց Հրաչուհին։

Խոսելով  արդյունքի մասին՝ հաղորդավարուհին նշեց, որ առաջին անգամ էր դիտում ֆիլմը։ «Կարծես թե, վատ չէր։ Դահլիճում ընկերներս էին նստած կողքիս, ասում էին՝ լավ է։ Ես սրտի տրոփյունով սպասում էի հորս արձագանքին, ով մյուս սրահում էր նստած։ Ուզում էի իր կարծիքն իմանալ, որովհետև ինքն իմ ամենաանաչառ քննադատն է։ Նա գոհ էր ինձանից։ Ինձ մոտեցավ նաև  Աննա Հեքեքյանը, ում կարծիքը ևս շատ կարևոր է ինձ համար։ Հետո արդեն սկսեցին շնորհավորել գործընկերներս՝ հստակ, անկեղծ դիտարկումներով։ Հասկացա, որ, երևի թե, լավ էր»,– եզրափակեց նա։

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին