Մեյը Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել Է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիայի շահերից Է բխում տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահելը Brexit-ից հետո, քանի որ Լոնդոնը եւ Էդինբուրգը միասին կարող են ավելի արդյունավետ տնտեսություն ստեղծել: Այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Ես վստահ եմ ՄիացյալԹագավորության ապագայի հարցում եւ համոզված, որ մենք կկարողանանք որպես երկիր ավելի շատ բանի հասնել լոկ միասին»,- ասել Է Մեյը՝ մարտի 3-ին Գլազգոյում ելույթ ունենալով Շոտլանդիայի պահպանողական կուսակցության խորհրդաժողովում:
«Ոչ մի կարգի տնտեսական պատճառ չկա Միացյալ Թագավորության բաժանման կամ մեզ միավորող կապերի խզման համար»,- հավելել Է վարչապետը:
Նա նաեւ Շոտլանդիայի ղեկավարությանը նախազգուշացրել Է անկախության հայտարարման գաղափարի շահարկումից եւ տարածաշրջանային պաշտոնյաներին մեղադրել Է այն բանում, որ նրանք քաղաքականությանը վերաբերվում են ինչպես խաղի:
Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե անկախության շուրջը երկրորդ հանրաքվեն տարածաշրջանում կարող Է տեղի ունենալ երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



