Հռոմի պապը Հռոմի գագաթնաժողովի նախօրյակին կընդունի ԵՄ-ի երկրների ղեկավարներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 24-ին՝ Հռոմում ԵՄ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրյակին, հանդիպում կունենա Եվրամիության երկրների ղեկավարների հետ: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին) Ֆրանցիսկոս պապը Առաքյալների պալատի Կայսերական սրահում կընդունի Եվրամիության պետությունների առաջնորդներին եւ կառավարությունների ղեկավարներին, որոնք Հռոմ կժամանեն Հռոմի պայմանագրերի կնքման 60-ամյակի տոնակատարության համար»,-ասված Է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Մարտի 25-ին Իտալիայի մայրաքաղաքում տեղի կունենա գագաթնաժողով՝ նվիրված 1957 թվականին այն համաձայնագրերի կնքմանը, որոնք հիմք դրեցին Եվրամիութան ստեղծմանը: Ինչպես նշում են մի շարք ԶԼՄ-ներ, հանդիպմանը կքննարկվի 27 անդամ պետություններից բաղկացած ԵՄ-ի հետագա ճակատագիրը՝ հաշվի առնելով առաջիկայում նրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի խոսքով՝ ներկայիս գագաթնաժողովը պետք Է որոշի Եվրոպայի հեռանկարներն առաջիկա տասը տարվա համար:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



