Ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 380 կրակոց:
Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



