Մարտական դիրքում պայթյունից վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Վիրավորված մյուս երկուսը՝ Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը հոսպիտալից տեղափոխվել են այլ հիվանդանոց:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



