Լապշինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել կնոջ հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական բանտում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին առաջին անգամ թույլատրել են հեռախոսազանգեր կատարել: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է Լապշինի կինը` Եկատերինան:
«Վերջապես զանգեր են թույլատրել: Իհարկե, ոչ հաճախ և կարճ ժամանակով, սակայն գոնե կա կենդանի շփման հնարավորություն: Հնարավորություն կա Սաշային ասելու, որ նա մենակ չէ, նրա համար անհանգստանում են ընկերներն ու մտերիմները: Կարճ շփվեցինք, սակայն առնվազն կարող եմ ասել, որ նա առողջ է, ձայնը, չնայած ողջ կատարվող աբսուրդին, աշխույժ է»,- նշել է Եկատերինան:
Նա հույս է հայտնել, որ Լապշինը ազատ կարձակվի և կրկին հնարավորություն կստեղծվի տեսնել տարբեր վայրերից նրա ռեպորտաժները:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



