Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Կիևի մրցաշարում
ՍՊՈՐՏՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում:
Ոսկե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը գերազանցել է ուկրաինացի Դմիտրո Պուշկովին:
98 կգ քաշային Արթուր Շահինյանը եզրափակչում պարտվել է Ուկրաինան ներկայացնող մեկ այլ մարզիկի և արժանացել արծաթե մեդալի: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռաֆայել Մանուկյանը հաղթել է ուկրաինացի Ալեքսի Օսնիաչին, իսկ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը առավելության է հասել Վիկտոր Պետրյակինի նկատմամբ:
Հայաստանը Կիևի միջազգային մրցաշարին ներկայացել է 10 մարզիկով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



