Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը. Շուշան Երիցյան

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Մարտի 6-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Քավարան» քրեական դրաման: 20 մասից բաղկացած այս ֆիլմն իր ձեւաչափով առաջինն է հայկական հեռուստաեթերում, որտեղ նկարահանվել են  Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Լիլիթ Հարոյանը, Վահե Զիրոյանը, Սամվել Փիլոյանը, Իրինա Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանն ու այլոք:
 
Life.panorama.am-ը նոր հեռուստասերիալի մասին է խոսել դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի հետ:
 
«Այս հեռուստասերիալի ձեւաչափը թույլ չի տալիս նախապես շատ մանրամասներ հայտնել, քանի որ դրա ողջ զարգացումը հենց պետք է դիտողին լարված պահի հեռուստաէկրանների առաջ: Սա շատ հետաքրքիր սյուժեով բազմասերիանոց ֆիլմ է, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գործող բոլոր հերոսներին կապում է մեկ ընդհանուր մեղք: Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը»,- նշեց նա:
Խոսելով իր հորոսուհու մասին՝ Շուշանը պատմեց.
 
«Մարմնավորում եմ 35-ն անց կնոջ, ով ամուսնացած է կայացած բժշկի հետ: Ես էլ մյուս հերոսների հետ միասին քավարանում ենք հայտնվում մեկ ընդհանուր մեղքի համար: Ի դեպ՝ հերոսուհուս մասին խոսելով պետք է նշեմ, որ բավականին դժվար ու միաժամանակ հետաքրքիր էր մարմնավորել ինձնից տարիքով կնոջ: Իմ հերոսուհին շատ հասուն, կշռադատված, ինքնազոհ ու հանուն ընհանուրի սեփական անձը զոհող կին է, միաժամանակ շատ համարձակ է, ով իր վրա մեծ ծանրություն է վերցնում դժվարին իրավիճակներում: Ֆիլմի ընթացքում նա փխրուն կնոջից վերածվում է վճռական ու ուժեղ կնոջ: Որպեսզի այս բոլոր հատկանիշները կարողանայի ճիշտ ներկայացնել, նկարահանաումներից առաջ երկար աշխատել եմ ինքս իմ վրա, որ կարողանայի հերոսուհուս մատուցել այնպես, ինչպիսին ինձ տեսած չլիներ հեռուստադիտողը: Առհասարակ, պետք է շեշտեմ, որ ողջ դերասանական թիմը աշխատել է թե ժեստերի, թե բեմական խոսքի եւ թե ճիշտ դերասանական խաղի վրա: Կոնկրետ իմ պարագայում, հեռուստադիտողը կտեսնի նոր Շուշան Երիցյանի, որպիսին մինչ այս չի տեսել»:
 
Նկարահանման ընթացքից խոսելիս՝ Շուշանը նշեց, որ բավականին դժվար իրավիճակներում է հայտնվել.
 
«Նկարահանումները շատ հետաքրքիր են ընթացել: Այն, որ ստանդարտ տաղավարներ չկային ու պետք էր բնության մեջ իրականացնել հիմնական տեսարանները, այն էլ հունվար ամսին, արդեն խոսում է բարդ նկարահանումների մասին: Ինչեւէ, բոլորս էլ փորձել ենք հաղթահարել խնդիրներն ու մարդկանց էկրաններին մոտ պահող արտադրանք ստանալ: Ինչ վերաբերվում է առաջացած դժվարություններին, պետք է նշեմ, որ բարձրությունից ֆոբյա ունեմ ու պետք էր նման տեսարան խաղալ, ինչը ինձ համար հոգեբանորեն մեծ ստրես էր: Նաեւ տեսարան կար, որ պետք է շատ արագ մեքենա վարեի, ինչից կրկին շատ եմ անհանգստացել: Պետք է բացի դերասանական խաղից, աշխատեի նաեւ իմ մարդկային տեսակի վրա, որպեսզի դիտողը չզգար իմ վախերը: Նկարահանումներ եղել են նաեւ խորը փոսում, որտեղ շատ ցուրտ էր ու խոնավ, այստեղ պետք էր անկաշկանդ պառկել գետնին, արդյունքում դեմքդ դիպչում էր հողին ու դրանից եւս անհարմաարություններ էին առաջանում: Սակայն մեզ բոլորիս մեկ նպատակ էր կապում՝ պետք է լավ աշխատանք ստնայինք, ինչը, կարծում եմ, հաջողվել է»,- հավելեց դերասանուհին:
Շուշան Երիցյանը զրույցի վերջում նշեց, որ անհամբերությամբ սպասում է այս աշխատանքի վերաբերյալ հեռուստադիտողի արձագանքներին:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում