Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին մարտի 4-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք: Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում « Kia Sorento» մակնիշի 98 TT 008 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վերջինից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1983 թ. ծնված Շ. Խ.-ը հոսպիտարացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ դադարեցրել են գազի արտահոսքը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



