«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց առանց Մխիթարյանի
ՍՊՈՐՏՖուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բորնմութ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաներին» հաջողվեց առաջինը հաշիվը բացել: Խաղի 23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկոս Ռոխոն: Խաղակեսի ավարտին «Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջոշուա Կինգը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց հանդիպումը վնասվածքի պատճառով:
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կանցկացնի մարտի 9-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում` մրցելով ռուսական «Ռոստով»-ի հետ:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



