Տոտենհեմի պաշտպանն ամռանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
ՍՊՈՐՏԱնգլիական «Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»,- տեղեկացնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաները» ծրագրել էին ձեռք բերել 23-ամյա անգլիացու տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և հիմա կրկին փորձելու են ստանալ ֆուտբոլիստի փաստաթղթերը:
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 35 մլն ֆունտ ստերլինգ: Հիշեցնենք, որ Դայերը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2014 թվականից: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «շնաձկների» հետ լրանում է 2021 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 24 հանդիպման:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



