Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանն էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, բայց չի կարող հանդուրժել ահաբեկչությունը. Վ. Պուտինի ելույթը ՄԱԿ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին տասնամյակում առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Պուտինի ելույթից առաջ Ուկրաինայի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը: Ավելի վաղ նույնն արել էր ռուսաստանյան պատվիրակությունը` Ուկրաինայի Նախագահի ելույթի ժամանակ:

Իր ելույթում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, սակայն չի կարող հանդուրժել ահաբեկչությունը: Նա ասել է, որ առհասարակ աշխարհում ստեղծված իրադրությունը հանդուրժել այլևս չի կարելի:

Ծավալուն անդրադարձ կատարելով միջազգային ահաբեկչությանը` Պուտինն առաջարկել է հակահիտլերյան կոալիցիայի պես կոալիցիա ստեղծել դրա դեմ պայքարում: Պուտինն ասել է, որ այդ կոալիցիայում պետք է ավելի շատ ուժեր ընդգրկվեն, այդ թվում` իսլամական երկրներից:

Հստակեցնելով` նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների հետ սիրախաղ անելը հղի է լուրջ վտանգներով: Նա ծայրահեղ վտանգավոր է անվանել նաև ահաբեկիչներին զինելու փորձերը:

Պուտինը հատուկ նշել է, որ սխալ է համարում Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության ու բանակի հետ համագործակցությունից հրաժարվելը: Նա շեշտել է, որ Ասադի իշխանությունը օրինական է: Միաժամանակ նա կոչ է արել ընդունել, որ Սիրիայի կառավարական ուժերից ու քրդական միավորումներից բացի Սիրիայում ոչ ոք «Իսլամական պետության» դեմ չի պայքարում: Պուտինը կոչ է արել չկարծել, թե ահաբեկիչները մյուսներից անխելք են: Նա բարձրաձայնել է, որ այսօր Ռուսաստանը ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, թե Սիրիային, թե Իրաքին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մերձավոր Արևելքում իսլամիստներն են լցրել իշխանության առաջացած վակուումը: Պուտինը բացատրել է նաև, որ «Իսլամական պետությունը» դատարկ տեղը չէ, որ ի հայտ է եկել. այլ ծլել է որպես պայքարի գործիք` ոչ ցանկալի աշխարհիկ իշխանությունների դեմ:

Շարունակելով թեման` Պուտինը նաև նկատել է, որ սիրիական ընդդիմությանը մարզում, զինում են, ապա դրա ներկայացուցիչները անցնում են ԻՊ-ի կողմը:

Պուտինը կոնկրետ կոչ է արել օգնել Սիրիայի օրինական իշխանություններին` ալ-Ասադի գլխավորությամբ:

ՌԴ Նախագահը խոսել է նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի վետոյի իրավունքի ու դրա շուրջ բանավեճի մասին` ասելով, որ ՄԱԿ-ում միշտ էլ տարաձայնություններ են եղել անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների վետոյի իրավունքի շուրջ: Նա ուշադրություն է  հրավիրել այն բանի վրա, որ այսօր նորմա են դարձել միակողմ պատժամիջոցները` ՄԱԿ-ին շրջանցելով: Իսկ պատժամիջոցները, ըստ Պուտինի, ծառայում են շուկայում մրցակիցներին հեռացնելուն:

Խոսելով դիմակայության մասին ավելի լայն իմաստով` Պուտինն ասել է նաև, որ հետխորհրդային երկրները դրվել են կեղծ ընտրության առաջ` լինել Արևմուտքի կամ Արևելքի հետ: Ուկրաինայում իշխանափոխությունը նա անվանել է պետական հեղաշրջում, ասել, որ դա հրահրվել է դրսից:

Ուկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում