Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ֆուլ հաուսի» նոր տաղավարն ու զարգացումները. այն ամենը, ինչ մնում է կադրից դուրս

ՖՈՏՈ

 Tert.am Life–ը գրում է.

Տաթևն ու Ֆելոն, վերջապես, միասին են, Արսենն ու Լիկան՝ բաժանված, Սերգեյ–Տամարա–Մուշեղ եռյակի հարաբերություններն ավելի բարդ են... մարտի 13–ին «Արմենիա TV»–ի եթերում կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի 6–րդ եթերաշրջանը։ Ստեղծագործական թիմը խոստանում է անսպասելի ու հետաքրքիր զարգացումներով եթերաշրջան, որը չի զիջի նախորդներին։ Tert.am Life–ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է այն, ինչ սովորաբար մնում է կադրից դուրս։

Նոր եթերաշրջանում «Ֆուլ հաուսը» կունենա նոր տաղավար՝ ավելացել է Տամարայի տան հյուրասենյակը, որը ևս ներկայացված է ֆոտոշարքում։ Այս անգամ ֆուլհաուսցիների շարքերը համալրել են դերասանուհի Թամարա Պետրոսյանն ու երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը։

 

Սիթքոմի սցենարի համահեղինակ և դերասան Գրիգոր Դանիելյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հավատարիմ հեռուստադիտողները չհիասթափվեն, ավելին՝ ձեռք բերեն նոր լսարան։

«Ամեն նոր եթերաշրջանում մեզ համար ավելի է դժվարանում  հետաքրքիր ձևով ներկայանալ, սակայն այս անգամ ևս հետաքրքիր զարգացումներ կան։ Հետաքրքիր քայլեր ենք մտածել, մեզ են միացել նոր լավ դերասաններ։ Հեռուստադիտողների համար լինեն սպասված պատմություններ, միաժամանակ, անսպասելի  զարգացումներ, որոնց մասին չէին էլ պատկերացնի։ Շատ հետաքրքիր հանգուցալուծումներ են լինելու, գլոբալ բացահայտումներ»,– ասաց Գրիգորը։

 

Անի Երանյանն էլ նկատեց, որ իր և Գոռ Հակոբյանի կերպարների՝ Տաթևի և Ֆելոյի սիրավեպը նոր հետաքրքրություն է բերել։ «Այնքանով է հետաքրքիր, որ այս սեզոնում Տաթևի և Ֆելոյի կերպարները միասին են, կոնֆլիկտ կա Լիկայի և Արսենի կերպարների միջև։ Կա նաև նոր կերպար՝ Սևակը, ով Լիկայի ընկերն է։ Մուշեղ–Տամարա–Սերգեյ եռյակն էլ է հետաքրքիր  զարգացումներ ունենում։ Կարծում եմ ՝ լրիվ տարբերվող եթերաշրջան է լինելու, ինչպես նախորդները»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ որպես հեռուստադիտող՝ իրեն հետաքրքիր է «Ֆուլ հաուսը»։

«Սա չեմ ասում, որովհետև մերն է, իսկապես այդպես է։ Ես միշտ թերագնահատում եմ այն, ինչն իմն է, սակայն կարծում եմ՝ «Ֆուլ հաուսը» բավականին հաջողված է»,– ավելացրեց Անին։

Գոռ Հակոբյանն էլ նշեց, որ իրենց ստեղծագործական թիմը միշտ աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր նոր եթերաշրջանը թե՛ սցենարային, թե՛ դերասանական խաղի առումով գերազանցի նախորդին։ «Փորձում ենք զարգացնել ամեն ինչը։ Այս սեզոնը լինելու ավելի լավը, քան 5–րդն է, ինչպես և միշտ է եղել։ Այս սեզոնում Ֆելիքսն ու Տաթևը միասին են, ինչը կոնկրետ ինձ համար առավելություն է։ Մեր կերպարային գծերը հետաքրքիր զարգացումներ են ունենում»,– ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի

Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում