Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարաբերություններում թույլ տրվող սխալներ, որոնք հանգեցնում են բաժանման

ԼԱՅՖ

Զույգերի միջև հարաբերությունները մի ամբողջ գիտություն են, և դրանք պահպանելու և նորանոր մակարդակների հասցնելու համար պահանջվում է երկուսի ցանկությունն ու աշխատանքը:

Ամերիկացի հոգեբան Ջոն Գոթմանն իր ուսումնասիրությունների վերջին 40 տարին նվիրել է հարաբերությունների ուսումնասիրությանը: Զույգի վիճակն «ախտորոշելու» և հարաբերությունների ապագան կանխատեսելու համար նրան բավական է մի քանի րոպե շփվել մարդկանց հետ:

Գոթմանի կարծիքով` տխուր ավարտ է սպասվում այն զույգերին, որոնց հարաբերությունները համապատասխանում են 4 տիպերից մեկին, որոնք նա անվանում է «Ապոկալիպսիսի ձիավորներ» հարաբերությունների համար:

Հարաբերություններն ամուր պահելու համար AdMe.ru-ն առաջարկում է ուսումնասիրել փորձագետի վերլուծությունը և հետևել նրա խորհուրդներին.

Չգնահատելն ու արհամարհանքը

Նշաններ. սիրահարներից մեկը ծաղրում է մյուսին, երբ նրանք երկուսով են, կամ ուրիշների մոտ, և հաշվի չի առնում նրա կարծիքը: Կարճ ասած` ամեն կերպ ցույց է տալիս, որ չի գնահատում նրան և շատ ավելի կարևոր մարդ է համարում իրեն:

Լուծում. դրեք ձեզ նրա տեղն ու փորձեք իրավիճակը տեսնել նրա աչքերով: Թույլ մի տվեք ձեզ կոպիտ վարվել նրա հետ և միշտ հիշեք` որքան թանկ է նա ձեզ համար:

Քննադատություն

Նշաններ. զուգընկերներից մեկը նյարդայնանում է մյուսի թույլ տված ցանկացած վրիպումից և արդյունքում քննադատության ենթարկում ոչ միայն կոնկրետ արարքը, այլ նաև նրա անձը:

Լուծում. զրույցի ժամանակ պետք է խուսափել ագրեսիվ տոնից և ոչ մի դեպքում մի խնդիր չկապել մյուս խնդիրների հետ: Պետք է հանգիստ խնդրել հաջորդ անգամ այլ կերպ վարվել` թեթև մոտենալով իրավիճակին:

Պաշտպանողական պահվածք

Նշաններ. զուգընկերներից մեկը զգում է, որ ինքն ինչ-որ բան սխալ է արել, և քննադատությունից խուսափելու նպատակով անմիջապես փորձում է պաշտպանվել, հաճախ` ագրեսիվ կերպով: Արդյունքում զուգընկերը սկսում է կտրուկ արտահայտվել, ինչը բերում է փոխադարձ պահանջների:


Լուծում. այսպիսի դեպքերում շատ ավելի հեշտ է ընդունել սեփական պահվածքի պատասխանատվությունն ու ժամանակին ներողություն խնդրել` խնայելով ժամանակն ու ավելի օգտակար բաների վրա ծախսելով այն:

Խուսափում կոնֆլիկտից

Նշաններ. զգալով, որ կոնֆլիկտ է առաջանում, ոմանք նախընտրում են ժամանակին «փակվել»` պահանջներին պատասխանելով կարճ և առանց հույզերի, կենտրոնանալ կողմնակի զբաղմունքների վրա` ձևացնելով, թե ոչինչ չեն լսում, ընդհանրապես դուրս գալ սենյակից կամ նույնիսկ բնակարանից: Լավագույն դեպքում երկրորդ կեսը կբարձրաձայնի իր կարծիքը նման պահվածքի վերաբերյալ և կհանգստանա, սակայն հնարավոր է, որ նա կնեղանա ձեր սառնասրտությունից և այլևս չի ցանկանա լուծել խնդիրը:

Լուծում. ոչ մի դեպքում չի կարելի «փախուստի դիմել» կամ ամեն ինչ պահել ներսում: Փորձեք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում այն կրկին ի հայտ կգա ապագայում և ավելի կբարդանա:

Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում