Օլանդը իրական Է համարել նախագահական ընտրություններում Լե Պենի հաղթելու «սպառնալիքը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթելու «սպառնալիք» գոյություն ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպառնալիք գոյություն ունի»,- ասել Է Օլանդը պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք նախագահի ընտրություններում Լե Պենի «հաղթելու հավանականություն»:
Օլանդը հավելել Է, որ «ծայրահեղ աջերը դեռ երբեք այսքան բարձր դիրքի չԷին հասել վերջին 30 տարվա ընթացքում, բայց Ֆրանսիան չի զիջի»: Նրա խոսքով՝ ընտրություններում դրվելու Է ոչ միայն «Ֆրանսիայի ճակատագրի» հարցը, այլեւ «եվրոպական կառույցի» ապագան:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Ընտրարշավի ընթացքում առայժմ առաջատարի դիրքը պահպանում են Մարին Լե Պենը եւ հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



