Էրեբունիում վթարային ջրանջատում տեղի կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` մարտի 6-ի առավոտյան տեղի ունեցած ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 11.30-18.00 դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Ռոստովյան, Այվազովսկի, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Կռիլովի, Թորամանյան, Սուվորովի, Նոր Արեշի 1-ից-39, 41, 43 փողոցների, Աթոյան և Ազատամարիկների փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



