Գեղարքունիքում բոլոր ճանապարհներն անցանելի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Գեղարքունիքի մարզում, չնայած մարտի 4-ին տեղացած ձյանը, ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի վիճակ չի ստեղծվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, մարտի 4-ի երեկոյան ժամերին տեղացած ձյունը, որի բարձրությունը կազմել է 5-10 սանտիմետր, մարտի 5-ի ցերեկվա ընթացքում հալվել է:
«Ձյան տեղումները չեն ուղեկցվել բքով, իսկ կուտակված ձյունը հալվել է տաք ջերմաստիճանի ազդեցությամբ, այնպես որ, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը չի խոչընդոտվել: Վարդենյաց լեռնանցքը, լեռնային գյուղեր տանող բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի, ազատված ձյան ծածկույթից եւ մերկասառույցից»,-նշեց Հայկ Աբրահամյանը՝ հավելելով, որ երկարատեւ ու ցուրտ ջերմաստիճանն էականորեն վնասել է մարզի ճանապարհները՝ ճաքեր ու փոսեր առաջացնելով ասֆալտբետոնե ծածկ ունեցող միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանպարհներին:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



