Թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Արշակունյաց պողոտայում այսօր` ժամը 14։40-ի սահմաններում, թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։
Tert.am–ի հետ զրույցում Շտապօգնության ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ տղամարդը հանկարծամահ է եղել, նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։
Բժշկուհին ասաց, որ տղամարդը սրտի խնդիրներ է ունեցել և հենց այսօր բուժօգնության նպատակով գնացած է եղել հիվանդանոց։
Տղամարդու ինքնազգացողության վատանալու ժամանակ երթուղայինում եղել են նաև այլ ուղևորներ, որոնք էլ ահազանգել են Շտապօգնության ծառայություն։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։
Այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել մահացածի կինը, հարազատները։



1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



