Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցավում եմ, որ մարդկանց մեջ այսքան ատելություն կա. Ռոլանդ Գասպարյանը` ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակի և իշխանամետ դառնալու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Asekose.am-ը գրում է.

Մարտի 5-ից մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: «Ռեինկարնացիա» խումբը ներկայացրեց իր «Փոխենք աշխարհը» երգը, որը և դարձավ ՀՀԿ քարոզչական առաջին հոլովակը: Ընդ որում` տեսահոլովակում հարվածային գործիքներ նվագողն էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այս առիթով  համացանցում հայտնվեցին քննադատական կարծիքներ, ըստ որոնց` «Ռեինկարնացիա»-ն, մասնավորապես` Ռոլանդ Գասպարյանը, դարձել է իշխանամետ: Այս առիթով Asekose.am-ը զրուցել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով հերքեց իր` իշխանամետ լինելը` նշելով հետևյալը.

«Ես բազմիցս ասել եմ, որ քաղաքական ոչ մի հայացքներ չունեմ: Ինձ համար չկա աջ կամ ձախ կողմ, ես  այդ ամեն ինչից հեռու եմ, ու դրա մասին բոլորը գիտեն:  Եվ դրա համար էլ ես ես եմ: Իմ երաժշտությունը չի ճանաչում քաղաքական հայացքներ, այն բոլորի համար է: Ցավում եմ շատ, որ մարդկանց մեջ այդքան ատելություն կա: Ես հարգում եմ բոլորի կարծիքը: Համոզված եմ, որ ԶԼՄ-երի զոհ չլինելով` մարդիկ ամեն բան ուրիշ ձև կտեսնեին և կսովորեին կարծիք հայտնելու առողջ ինստրուկցիան, ոչ թե իրար վիրավորելու ու միայն դրանից լավ զգալու: Եղել են համերգներ, որ խումբը ներկայացել է այլ կուսակցության քարոզարշավի ժամանակ, բայց չի նշանակում, որ ինչ-որ  մեկին սատարել է: Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, ով ում հետ խնդիրներ ունի` թող լուծի, մեզ և մեր արած գործի հետ դա բացարձակ կապ չունի: Կյանքիս կարճ փորձը ցույց է տալիս, որ ԱՏԵԼԸ ՀԵՇՏ Է, ՍԻՐԵԼՆ Է ԴԺՎԱՐ… Նայեք դուրս, այսքան սպասված արևն է, իսկ դուք դեռ իրար անպատվում եք»,- ասաց երգիչը:

Ռոլանդ Գասպարյանը նշեց, որ քննադատողները պետք է  երգի տեքստին ավելի ուշադիր լինեն, որովհետև այն, առհասարակ, քաղաքական չէ: Դիտարկմանը, որ քննադատություններն ուղղված են ոչ թե տեքստին,  այլ տեսահոլովակին, մասնավորապես` այն փաստին, որ ՀՀԿ-ի քարոզչական հոլովակն է, և մեր ցանկությանը` նմանատիպ որևէ կարծիքի հետ ծանոթացնելուն, Ռոլանդն ասաց, որ դրանք իրեն այդքան էլ հետաքրքիր չեն:

Զրույցի վերջում Ռոլանդ Գասպարյանն ուղարկեց նաև «Փոխենք աշխարհը» երգի խոսքերը, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ամեն մարդու համար կա հարազատ անկյուն,

Որի անունն է տուն, որտեղ միշտ է գարուն:

Ամեն մարդու կողքին պիտի լինի երկիր`

Խաղաղ ու ապահով ծաղկուն ու արևոտ:

Ամեն մարդուն ամառ ու տաք ժպիտ է պետք,

 Պետք են լավ ընկերներ, չհեռանաք երբեք:

Ամեն տեղ լավ ու վատ կա, թաց ու չոր էլ կա,

Գտնենք ուղին բերող, տանող ապագա:

Կրկ.

Թե կարող ես փոխել ինքդ քեզ, կփոխես աշխարհը նույնպես,

 Թե կարող աշխարհը փոխես, կփոխես ինքդ քեզ:

Հզոր ու երջանիկ ապրենք` առանց չարիք,

Ապրենք առանց կռիվ ու միշտ լինենք բարի,

Լինենք միշտ հանդուրժող ամեն ինչ չի ուժով,

Հարցերը կլուծվեն սիրով ու հարգանքով,

Սիրենք իրար այնպես ինչպես կուզենք որ մեզ,

Փողոցում տեսնեն ու ժպտան անցնեն,

Հաստատ գիտեմ` ինձ պես մտածում են նույնպես

Շատ տարբեր մարդիք, որ ուզում են սիրել»:

Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսին