Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիդուշիկ. «Երբ իմանում են արդեն քանի տարեկան եմ, անակնկալի են գալիս»

ՖՈՏՈ

Մանկուց հասարակության աչքի առաջ մեծացած երգչուհի Լիդուշիկը հանրության մեջ դեռևս տպավորված է որպես մանուկ։ Երգչուհին այս հանգամանքից չի նեղվում, չի էլ ձգտում ավելի մեծ երևալ։ Tert.am Life–ը Լիդուշիկի հետ խոսել է այժմյան զբաղմունքների, առաջիկա անելիքների և տարիքի հետ գործունեությունն էլ ավելի հասունացնելու մասին։

–Լիդուշիկ, ինչո՞վ ես զբաղվում հիմա, որտե՞ղ ես սովորում։

–Սովորում եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական  քոլեջում՝ Վոկալ բաժնում։ Երրորդ կուրս եմ, հաջորդ տարի կավարտեմ քոլեջը։ Նախորդ տարի որպես երկրորդ մասնագիտություն վերցրեցի նաև  հարվածային գործիքները։ Երաժշտական 4 գործիքի եմ տիրապետում։ Պարապում եմ, փորձում եմ զարգանալ նաև այդ ոլորտում։

–Ավարտելուց հետո ի՞նչ մասնագիտությամբ կշարունակես ուսումդ։

 –Դեռ չեմ կողմնորոշվել, սակայն այն կապ կունենա արվեստի, իմ մասնագիտության հետ։ Երևի, կընտրեմ ռեժիսուրան, որպեսզի հետագայում իմ տեսահոլովակները նկարահանելիս ավելի ճիշտ ուղղությամբ գնամ։

 Ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, կապ կունենա երգի հետ, որպեսզի օգնի ինձ։ Չեմ ուզում երկրորդ՝ «լուրջ» մասնագիտություն, որով չեմ զբաղվելու։ Ես ինձ չեմ պատկերացնում այլ ասպարեզում։

 –Վերջերս մենահամերգ ունեցար ԱՄՆ–ում։ Հայ արտիստները սկսել են ԱՄՆ–ում էլ խնդիր ունենալ տոմսերի վաճառքի հետ։ Ինչպե՞ս անցավ համերգդ։

 –Ալեքս թատրոնում կայացավ արդեն չորրորդ մենահամերգս։ Ես չեմ սիրում ինձ գովել, բայց, փառք Աստծո, տոմսերը նույնիսկ ժամանակից շուտ էին վաճառվել։ Դահլիճում այս անգամ ոչ միայն երեխաներ էին, այլև պատանիներ։ Երկրպագուներս իմ աչքի  առաջ են մեծանում , ես՝ իրենց։

 

 –Լիդուշիկ, հանդիսատեսը քեզ դեռևս ընկալում է մանկական կերպարի մեջ, սակայն դու արդեն անցել ես մանկական տարիքը։  Մտավախություն չունե՞ս, որ ինչ–որ պահի իրենց տարիքին անհամապատասխան և անհետաքրքիր կդառնաս։ Քո գործունեությամբ էլ «մեծանալու» կարիքի չե՞ս զգում։

 –Ես որքան էլ մեծանում եմ, փորձում եմ փոքրերի աշխարհը պահել իմ մեջ։ Կարծում եմ՝ դա  միշտ կլինի, որովհետև ես շատ եմ սիրում երեխաներին։ Նրանք  շատ անկեղծ են։ Փորձում եմ այնպես անել, որ և՛ պատանիներին, և՛ փոքրիկներին, ինչու ոչ, և՛ մեծերին հաճելի լինի լսել իմ երգերն ու դիտել տեսահոլովակները։

 

Վերջին 2 տարվա ընթացքում անընդհատ մտածում էինք՝ այս գործը պետք է լինի անցում դեպի ավելի մեծ տարիքային խումբ, սակայն  միշտ հակառակն էր ստացվում։ «Լա–լա–լա» տեսահոլովակս ամփոփում էր մանկական տեսահոլովակներս, մտածեցինք՝ վերջ։ Իհարկե, չէին նախատեսում, որ արդեն սիրո մասին պետք է երգեմ, ուղղակի մտադիր էինք անցնել մի քիչ ավելի լուրջ, հասուն թեմաների, բայց փոքրերը կրկին շատ սիրեցին այդ երգը։ Հաջորդիվ նկարահանեցինք «Իմ փոքրիկ Հայաստանը», որն ավելի խորը երգ է՝ մեծերի համար, սակայն էլի ստացվեց հակառակը՝ փոքրիկները շատ սիրեցին այս երգը։ Նույնիսկ խաղերի ընթացքում տնակներ էին կառուցում, ասում՝ իմ փոքրիկ տունն է։ Ամեն անգամ մենք փորձում ենք մեծանալ, բայց երեխաները մեզ հետ են կանչում։

–Շարունակելո՞ւ ես ներկայանալ Լիդուշիկ բեմական անունով։

–Ինձ հաճախ են հարցնում դա։ Լիդան իմ անունն է անձնագրով, Լիդուշիկն իմ անվան փաղաքշական  տարբերակն է, որը ստացել եմ դեռևս «Արևիկում»։ Սկզբում Լիդուսիկ էի, տարիների ընթացքում դարձա Լիդուշիկ։ Կարծում եմ՝ որպես բեմական անուն՝ այն այդպես էլ կմնա։

–Արտաքնապես էլ ես փոքր երևում։ Իրական  կյանքում է՞լ են քեզ ավելի փոքր ընկալում։

–Լինում են դեպեր, երբ փաղաքշական ասում են Լիդուշիկ։ Երբ իմանում են Լիդուշիկն արդեն քանի տարեկան է, անակնկալի են գալիս։ Ես չեմ փորձում միանգամից մեծանալ։ Հուլիսին կդառնամ 18 տարեկան։ Նույնիսկ եղել են դեպքեր՝ համերգների ժամանակ  բարձրակրունկներ եմ հագել, բայց զգացել եմ, որ դա դեռ իմը չէ, անհարմար է։ Մանկությունը չենք կարող հետ բերել, իսկ մեծանալը միշտ կա։ Փորձում եմ իմ տարիքին համապատասխան մնալ։

–Առաջիկայում ի՞նչ նորություններ ունես հանդիսատեսիդ համար։

–Շուտով կլինի 2 նոր տեսահոլովակ, որից մեկում Լիդուշիկը մեծացել է։) Ունեմ իմ առաջին երգը սիրո մասին, կոչվում է՝ «Սրտում առաջին սերը», որը հեքիաթային սիրո մասին է, ոչ թե տառապած։

Երկրորդն ավելի թեթև, աշխույժ գործ է։ Կոչվում է «Լավն է կյանքը»։ Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, բայց աշխատանքային փուլն արդեն սկսել ենք։

–Դու այն տարիքում ես, երբ ամեն օր կարող ես սիրահարվել։ «Սրտում առաջին սերը» որքանո՞վ է կապված քեզ հետ։

–Էդպիսի ինչ–որ մեկը չկա, ում նվիրված է երգը։ Անկեղծ չկա։ Ձայնագրությունների ժամանակ Էդգար Ալեքսանյանը բացատրում էր՝ ինչպես պիտի երգեմ, մուլտֆիլմերից օրինակներով, իր՝ կնոջը սիրահարվելու պատմությամբ Էդգարը 2 ժամ բացատրում էր, թե ինչպես պետք է երգեմ։ Ես ուղղակի պատկերացումներով եմ երգել, բայց էլի հոգով, էմոցիաներով։

 –Դեռահասության փուլում բարդությունները ոչ ոքի չեն շրջանցում։ Դու տարիքային ի՞նչ դժվարություններ ես ունեցել։

 –Բարդություններ, որպես այդպիսին, չեն եղել։ Ես սկսել եմ ավելի հասուն մտածել և ավելի ռեալ եմ նայում ամեն ինչին։ Եթե աշխատանքում մի բան թերի է լինում, չեմ ընդունում։ Ավելի  բծախնդիր եմ դարձել։

 –Ի՞նչ է քեզ համար նշանակում փոքր տարիքից գումար աշխատելը։

 –Ես երբևէ նույնիսկ չեմ մտածել՝ այսօր պետք է երգեմ ու գումար աշխատեմ։ Չեմ երգում գումարի համար։ Ես նույնիսկ տանն եմ նույն էմոցիաներով երգում։ Ֆինանսական հարցերով տատիկս է զբաղվում։

 Հ.Գ. Լիդուշիկի տատիկը՝ տկն Գոհարն էլ նշեց, որ թոռնուհին նույնիսկ տեղյակ չէ հոնորարների չափից։ «Նա երբևէ չի էլ պատկերացրել, որ երգելու համար իրեն վճարում են։ Այդ գումարը կոմպենսացվում է իր գործունեության հետ։ Չենք դժգոհում, շատ լավ առիթների հրավիրում են, երգում է, բարձր էլ վարձատրում են, իհարկե  ամեն տեղ չէ, որ գնում ենք։ Չենք ուզում, որ դա դառնա գերնպատակ։ Լիդուշիկի բախտը բերել է, որ գումար աշխատողը մենք ենք՝ իր ընտանիքը։ Խնայում ենք մեր բալիկին, որպեսզի իր՝ երգչուհի տեսակը պահպանենք, որովհետև շատ դեպքերում արվեստը խառնվում է գումար վաստակելու հետ։ Ինքը սովորելու տեղ ունի, պետք է ձգտի դառնալ ավելի լավը»,– նշեց տկն Գոհարը։

 

Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար Ղազարյան