ԿԺԴՀ-ն Մալայզիայի դեսպանից պահանջել Է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունը պերսոնա նոն գրատա Է հայտարարել երկրում Մալայզիայի դեսպանին եւ նրանից պահանջել Է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
Համապատասխան որոշումն ընդունվել Է ի պատասխան ԿՁԴՀ-ի դեսպան Կան Չհոլի վտարման վերաբերյալ Մալայզիայի կառավարության որոշման այն բանի կապակցությամբ, որ նա հրաժարվել Է ներողություն խնդրել ենթադրաբար Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվան հետաքննության ընթացքի մասին իր հայտարարությունների համար:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի քաղաքացի Լի Չհոն Չհոլը, որը կասկածյալ Էր Կիմ Չեն Նամի մահվան գործով եւ հետագայում վտարվել Է Մալայզիայից, ներողություն եւ փոխհատուցում Է պահանջել Մալայզիայի կառավարությունից «հիվանդագին հարցաքննության» համար, չնայած իր անմեղությանը: «Ես փոխհատուցում եմ պահանջում Մալայզիայի կառավարությունից, քանի որ ոստիկանությունը փորձում Էր ինձ հարկադրել խոստովանելու մեղքը եւ ինձ ցավ Է պատճառել, թեեւ ես մեղավոր չեմ»,- ասել Է նա: ԿԺԴՀ-ի վտարված քաղաքացու խոսքով՝ կալանավորման պահին ինքը նույնիսկ չի իմացել Կիմ Չեն Նամի սպանության մասին: Լի Չհոն Չհոլը նաեւ նշել Է, որ ընդհանրապես չի ճանաչել այդ մարդուն:
Ավելի վաղ դիվանագիտական շրջանների մի աղբյուր Պեկինի օդանավակայանում պատմել Է, որ Մալայզիայի իշխանությունները հյուսիսկորեացուն եւ նրա ընտանիքի անդամներին բնակության բարենպաստ պայմաններ եւ անվտանգություն են երաշխավորել, եթե նա խոստովանի մեղքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



