Դիմա Բիլանին շտապ վիրահատություն է հարկավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 4-ին «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել AWARDS2016-ը, որը ամփոփում էր երաժշտական աստղերի նախորդ տարվա արդյունքները։ Նշանակալի էր տարվա երգիչ անվանակարգում հաղթած Դիմա Բիլանի բացակայությունը։
Բիլանի առողջությունը վերջին ժամանակներս այնքան էլ լավ չէ և այն անդրադարձել է նաև երգչի համերգային ու հեռուստատեսային ծրագրերի վրա։ Բիլանին պատրաստում են վիրահատության։
Այն, որ ինքը դարձել է մրցանակակիր, Բիլանն իմացել է հիվանդասենյակում։
Բեմից միջոցառման վարողը հեռախոսով շնորհավորել է Բիլանին։ Թվացել է, որ Բիլանը լաց է եղել։ Նա խոստովանել է, որ երկար ժամանակ ձգձգում էր, սակայն ժամանակն է եկել զբաղվել առողջությամբ։
Բիլանը չի ասել իր ախտորոշումը, սակայն շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչն իր համար շատ կարևոր է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



