3 խորհուրդ՝ մանիկյուրը երկար և կատարյալ պահելու համար
ՖՈՏՈՄանիկյուրը կատարյալ կերպարի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Բնական է, որ երկար ժամանակ մանիկյուր անելուց հետո ցանկանում եք այն որքան հնարավոր է երկար ժամանակ պահպանել։
Tochka-ն գրում է, որ մանիկյուրն անելուց մի քանի օր հետո այն փչանում է։ Գեղեցիկ մատնահարդարումը երկար պահպանելու համար հետևեք այս պարզ խորհուրդներին ու կանոններին։
1. Յուղազրկեք եղունգները։ Շատ կարևոր է, որպեսզի մինչ մանիկյուրը քսելը յուղազրկեք եղունգները։ Յուղոտ եղունգներին մանիկյուրը շատ կարճ կյանք կունենա։ Եղունգները յուղազրկելու համար օգտագործեք սովորական սպիրտը, ինչպես նաև սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։ Շատ կարևոր է ձեռք չտալ եղունգներն այն բանից հետո, երբ կյուղազրկեք դրանք։ Ցանկացած հպումից դրանք կրկին կյուղոտվեն։ Սպիրտով մաքրելուց հետո թողեք, որ դրանք չորանան ու միանգամից քսեք մանիկյուրը։
2. Ճիշտ ներկեք եղունգները։ Մանիկյուրը սովորաբար եղունգի ծայրերից է սկսում փչանալ, այդ պատճառով էլ այն քսելու ընթացքում «փակեք» ծայրերը։ Դա անելը շատ հեշտ է՝ պարզապես ներկեք այնպես, որ թվա, թե արդեն ներսի հատվածում է քսվում։
3. Թարմացրեք շերտը։ Երբ մանիկյուրն անելուց հետո 2-3 օր անցնի, թարմացրեք այն թափանցիկ լաքով։ Այս մեթոդի օգնությամբ կկարողանաք ավելի երկար վայելել գեղեցիկ մանիկյուրը։