Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր իմիգրացիոն հրամանագիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագել է նոր հրամանագիր, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը վեց երկրների քաղաքացիների համար՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի, հայտնում է BBC–ն։
Բացի դրանից 120 օրով դադարեցվում է ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը։ Ի տարբերություն նախորդ հրամանագրի՝ Իրաքն այդ ցանկում ներառված չէ։
Ինչպես Սպիտակ տան ներկայացուցիչն է հայտնել` ԱՄՆ մուտքի ու ժամանակավոր բնակության արդեն տրամադրված թույլատվությունները չեն չեղարկվելու։
Հունվարի վերջին Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որը դադարեցնում է ԱՄՆ կողմից փախստականների ընդունելությունը։ Նրա խոսքով հրամանագրի նպատակն է կանխել արմատական մուսուլմանական ահաբեկիչների մուտքը երկիր։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



