Տղայիս ասած «պապ ջան»-ն ինձ նոր օր ու նոր կյանք տվեց. Ռուդոլֆ Ղեւոնդյանը 65 տարեկան է
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանի ծննդյան 65-ամյակն է: Life.panorama.am-ը, ջերմ բարեմաղթանքներ հղելով, շնորհավորել է դերասանին ու փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:
«Օրս սկսել է որդուս՝ իմ միակի շնորհավորանքով, ով ինձնից հեռու է ապրում: Առավոտյան 06:05-ին նա զանգեց ինձ ու իր ձայնը լսելով՝ արթնացա: Ինձ սրանից ավելի երջանկություն պետք չէ, տղաս իմ ուժն է, իմ ամեն ինչը: Շատերը ասում են, թե թոռն ավելի քաղցր է, բայց ինձ համար այդպես չէ՝ թոռներիս էլ եմ շատ սիրում, բայց տղուս ոչ մեկը չի հասնի: Այսօր էլ տղայիս ասած «պապ ջան»-ն ինձ նոր օր ու նոր կյանք տվեց»,- պատմեց դերասանն ու շարունակեց.
«Այսօր օրս կշարունակեմ մեծ հորաքրոջս ընտանիքի հետ, քանի որ երեկ նրա ծննդյան օրն էր ու մեզ մոտ արդեն ավանդույթ է ամեն տարի իմ ծննդյան օրը նշել երկուսիս տարեդարձները: Ինձ խաղաղ եմ զգում, երբ հարազատներովս եմ շրջապատված լինում: Մեծ երջանկություն եմ զգում, երբ աշխարհի տարբեր երկրներից զանգերը չեն դադարում, մարդիկ հիշում են, զանգում, շնորհավորում ու ինձ ուրախություն պարգեւում»:
Շարունակությունը` այստեղ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



