Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները թաքնվում են ԿԺԴՀ-ի դեսպանատանը. Մալայզիայի ոստիկանություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայի իրավապահ մարմինները համոզված են, որ ԿԺԴՀ-ի այն երեք քաղաքացիները, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մեղսակցության մեջ, թաքնվում են Քուալա Լումպուրում իրենց երկրի դեսպանատան տարածքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը:
«Հյուսիսկորեական կողմը հրաժարվում Է հետաքննության հետ համագործակցությունից»,- արձանագրել Է նա՝ հավելելով, որ «ԿԺԴՀ-ի կասկածյալ քաղաքացիները գտնվում են դիվանագիտական ներկայացուցչության տարածքում»:
Բացի դրանից, Հալիդ Աբու Բաքարը կրկին ընդգծել Է, որ «քննիչները ԴՆԹ-ի նմուշների են սպասում Կիմ Չեն Նամի հարազատներից», քանի որ «դա միակ միջոցն Է փորձաքննությունն ավարտելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



