Թրամփի վարչակազմը խստացրել Է դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ. The Wall Street Journal
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անսպասելիորեն խստացրել Է քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հավանության Է արժանացել Եվրոպայում Վաշինգտոնի մի շարք դաշնակիցների շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատականն Է տրված այն հոդվածում, որը հրապարակվել Է The Wall Street Journal թերթում:
Ինչպես ասված Է նյութում, ԱՄՆ-ի ընտրություններում Թրամփի տարած հաղթանակը «ուրախություն առաջացրեց Ռուսաստանում եւ տագնապ՝ Եվրոպայում», բայց այժմ այդ տրամադրությունն սկսել Է փոխվել:
«Ընտրարշավի ընթացքում եւ իշխանության փոխանցման շրջանում Թրամփը Ռուսաստանի մասին արտահայտվում Էր հաշտվողական ոգով եւ հանդես Էր գալիս ՆԱՏՕ-ին եւ այլ դաշինքներին հասցեագրված քննադատությամբ,-արձանագրում Է թերթը:- Սակայն պաշտոնակալությունից հետո նա նշանակեց մի շարք հանգուցային օգնականների, որոնք Կրեմլի նկատմամբ կոշտ ուղեգծի կողմնակիցներ են. ինչպես թվում Էր սկզբում, նրանց տեսակետները տարբերվում Էին նախագահի հայացքներից: Թրամփն ինքն Էլ սկսել Է ավելի շատ խոսել հաջակցություն ՆԱՏՕ-ի, մասնավորապես, անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ուղե րձում»:
Հրատարակության գնահատմամբ՝ «վարչակազմի անցումը Ռուսաստանի նկատմամբ անսպասելի կոշտ ուղեգծի ծափահարությունների Է արժանացել Եվրոպայում եւ տագնապ առաջացրել Մոսկվայում»:
«Մենք մեծ առաջընթացի ենք հասել միասնական դիրքորոշում մշակելու հարցում,-թերթը մեջբերում Է եվրոպացի մի դիվանագետի խոսքը, որն անցած շաբաթ Վաշինգտոնում մասնակցել Է կոնսուլտացիաներին:-Այլեւս ոչ ոք համոզված չԷ, որ ԱՄՆ-ը մտադիր Է ինչ-որ խոշոր գործարք կնքել Ռուսաստանի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



