Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քրդական խաղաքարտը դարձյալ խախտել է դիրքային վերադասավորումները Սիրիայի հյուսիսում

ԲԼՈԳ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հակասական տեղեկություններ են ստացվում Սիրիայի հյուսիսից: Նախապես շրջանառված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ՝ «Մանբիջի ռազմական խորհուրդը» համաձայնել էր քաղաքին արևմուտքից հարակից որոշ բնակավայրեր տրամադրել սիրիական կառավարական ուժերին՝ ապահովագրելու համար Ալ-Բաբը «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ազատած Թուրքիայի հովանավորյալ որոշ սիրիական հակակառավարական խմբավորումների հարձակումից. Ալ Բաբից հետո դեպի Մանբիջ՝ «Սիրիական դեմոկրատական ուժերի»(SDF) և նրանց կորիզը կազմող «Քրդական ինքնապաշտպանական ուժերի»(YPG) դեմ շարժվելու մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելին, մի շարք աղբյուրների համաձայն՝ քրդական ուժերն արդեն իսկ սկսել են սիրիական բանակային ստորաբաժանումներին հանձնել Մանբիջին հարակից շուրջ 2 տասնյակ բնակավայրեր. այդ շրջաններում շարունակելու են տեղակայված լինել YPG-ի սահմանափակ թվով ուղեկալներ՝ կառավարական ուժերին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցույց տալու նպատակով:

Մինչդեռ արդեն նախօրեին ստացված տեղեկատվության համաձայն՝ քրդական կողմը կտրուկ հրաժարվել է կանխավ ձեռք բերված համաձայնությունից՝ հայտարարելով որ սիրիական կառավարական ուժերին հանձնվելիք շրջանները և առհասարակ SDF-ի վերահսկողության գոտի հանդիսացող տարածքները գտնվելու են ԱՄՆ-ի և նրա գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի հովանավորության ներքո. ավելին արդեն մի քանի օր է ԱՄՆ-ն Իրաքից զինտեխնիկա և հատուկջոկատայիններ է տեղափոխում նշված շրջաններ:

Ինչևէ, նման իրարամերժ տեղեկատվության շրջանառումը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով: Նախևառաջ, չի բացառվում որոշակի տարաձայնությունների առաջացումը հենց քրդերի շրջանում՝ կապված թուրքամետ ուժերին դիմակայելու մարտավարության ընտրության հետ: Մինչդեռ շատ ավելի հավանական տարբերակ է քրդերի առանցքային հովանավոր ԱՄՆ-ի ճնշումը՝SDF-ի նկատմամբ՝ պայմանավորված Սիրիայում Վաշինգտոնի հովանավորյալների և հակառակորդների միջև համաձայնությունների ու համագործակցության առումով անընդունելի պարադոքսալ իրավիճակով. պարզ է, որ ԱՄՆ-ը որևէ կերպ չի ցանականում զիջել սիրիական ցամաքում իր կարևորագույն դաշնակցին՝ փորձելով դեռևս քաղաքական տիրույթում համաձայնության գալ արդեն տարածաշրջանում իր առանցքային դաշնակիցներից՝ Թուրքիայի հետ:

Այսուհանդերձ, Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում զարգացումների հետագա ընթացքը շատ շուտով թույլ կտա որոշակի պատկերացում կազմել ինչպես իրական գործընթացների, այնպես էլ սիրիական հակամարտության ներկա փուլում ակտիվորեն ընթացող կուլիսային սակարկությունների արդյունքների մասին:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ