Ծանրամարտի կանանց թիմը հավաք է անցկացնում Ծաղկաձորում
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ընդլայնված կազմով հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: «Ինչպես ասել էի, այս տարի մեզ համար նախապատրաստական և ձևավորման տարի է: Մեզ նմանատիպ հավաքներ շատ են հարկավոր: Եկող տարի Եվրոպայի առաջնությունում պետք է անպայման հաջող հանդես գանք, քանի որ նույն տարում ունենք նաև Պատանեկան օլիմպիական խաղեր»,- ասաց Ներսիսյանը:
Ուսումնամարզական հավաքը կավարտվի մարտի 18-ին: Հավաքին մասնակցում են պատանեկան, երիտասարդական և մեծահասակների հավաքականների 19 մարզիկներ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



