Ուրուգվայում ներկայցվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրուգվայի խորհրդարանի պատգամավոր Վալտեր Վերին դարձել է նոր օրինագծի հեղինակ, որը նախատեսում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:
Օրենսդրությունը, մասնավորապես, նախատեսում է փոխել Ուրուգվայի Քերական օրենսգրքի 149-րդ հոդվածը և քրեական պատիժ սահմանել այնպիսի ողբերգական իրադարձությունները հերքելու համար, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաև Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները, գրում է El Pais ուրուգվայական պրբերականը:
Օրինագիծը նախատեսում է ցեղասպանությունների փաստը հերքելու համար քրեական պատիժ սահմանել ազատազրկման տեսքով՝ 3-ից մինչև 24 ամիս:
Նշենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



