Կիմ Չեն Ընը ղեկավարել է միաժամանակ չորս բալիստիկ հրթիռների արձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը օրերս ղեկավարել է 4 բալիստիկ հրթիռների միաժամանակ արձակումը, որոնք արտադրվել են Կորեական ազգային բանակի կողմից, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։
Ինչպես նշվում է՝ Կիմ Չեն Ընը ստուգել է հրթիռների՝ հարված հասցնելու դեպքում մարզումներին պատրաստականության դրությունը եւ լսել հրթիռն արձակելու ծրագիրը, ինչից հետո հրթիռի արձակման հրաման տվել։ Կիմ Չեն Ընը երկրի ռազմավարական ուժերից պահանջել է պահպանել մարտական բարձր պատրասկանությունը, որպեսզի «կուսակցության կենտրոնից» հրամանի դեպքում զբաղեցնեն անհրաժեշտ դիրքերն ու հարվածներ հասցնեն թշնամուն։
Նշվում է, որ մարտի 6–ին հրթիռներն արձակվել են Կորեական թերակղզու արեւելյան ջրային տարածքի ուղղությամբ։
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



