Իրանը մինչեւ մարտի վերջ երկու Airbus օդանավ կստանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAirbus եվրոպական ավիացիոն հսկան մինչեւ մարտի վերջ 2 նոր ուղեւորատար օդանավ կտրամադրի Իրանի ազգային ավիափոխադրող Iran Air–ին։ Այս մասին հայտնել է Իրանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ասկար Ֆախրիե Կաշանը, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Նրա խոսքով մի քանի ATR օդանավերի մատակարարումն էլ կիրականացվի մարտից հետո։
Հիշեցնենք , որ այս փետրվարին Iran Air–ը պայմանագիր է կնքել ATR–ի, Airbus-ի դուստր ընկերության հետ՝ 400 մլն դոլար արժողության 20 օդանավերի գնման համար։
Ավելի վաղ Iran Air–ի ու Airbus-ի միջեւ ստորագրվել էր նաեւ Ա-320 100 օդանավերի գնման պայմանագիր։ Առաջին օդանավը մատակարարվել է Իրանին այս տարվա հունվարին։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



