Երեխային տա՞լ սմարթֆոն, թե`ոչ
ՖՈՏՈՏարածված կարծիք կա, թե բոլորն արդեն սմարթֆոններ ունեն: Բավականին դժվար է կողմնորոշվել, թե երբ կարելի է սմարթֆոն տալ սեփական երեխային:
Հոգեբանները պնդում են, որ երեխան կարող է ստանալ սմարթֆոն միայն այն բանից հետո, երբ բավարար չափով տեղեկացված կլինի, թե ինչ վտանգներ է պարունակում սմարթֆոնը եւ երբ արդեն կիմանա, թե ինչպես է պետք օգտվել դրանից: Հոգեբաններն ահազանգում են, որ մինչեւ տասը տարեկան երեխաները չպետք է օգտվեն սմարթֆոններից ու չպետք է ունենան իրենց սեփականը: Սմարթֆոնից օգտվող երեխան պետք է բավականաչափ հասուն ու պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, թե ինչ է կիբերհանցագործությունը ու ինչով է այն վտանգավոր:
Հոգեբանները խորհուրդ է տալիս ծնողներին ավելի շատ շփվել երեխաների հետ եւ հետեւել, թե ինչ են նրանք անում։ Երեխաները պետք է վստահեն ծնողներին ու պատրաստ լինեն խոսել նրանց հետ` սմարթֆոններին վերաբերող խնդիրների դեպքում:
Նաեւ ծնողները պետք է ծնողական հսկողության ծրագիր տեղադրեն հեռախոսի վրա: Եթե երեխան բողոքում է, ուրեմն նրան պետք է զրկել սմարթֆոնից՝ վստահեցնում է հոգեբանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: